Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկ հաստատեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 2003-ից մինչեւ 2005 թվականները տարբեր ծանրացուցիչ հանգամանքներում սպանություններ կատարած եւ ցմահ ազատազրկման դատապարտված չորս բանտարկյալներ հունվարի 29-ից հացադուլ են հայտարարել` բողոքելով իրենց նկատմամբ սահմանված պատժի խստությունից:
Արսեն Բաբայանի փոխանցմամբ, հացադուլ հայտարարած բանտարկյալներից երեքը սահմանված պատիժը բողոքարկել են միայն վերաքննիչ դատարանում` չօգտվելով դատավճիռը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրենց իրավունքից: Բողոքները չեն բավարարվել, եւ դատավճիռները մնացել են անփոփոխ:
Ըստ Արսեն Բաբայանի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գործող սոցիալական եւ իրավական աջակցության բաժնի աշխատակիցները աշխատանքներ են տանում` հասկանալու հացադուլի պահանջները, լսելու բողոքները եւ ազատազրկվածներին հորդորելու դուրս գալ հացադուլից:
Հովհաննես Շողիկյան