Մատչելիության հղումներ

Վասիլի Ալեքսանյանի մոտ երկրորդ հիվանդությունն է հայտնաբերվել


ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի մոտ, որի գործով դատավարությունը չորեքշաբթի օրը սկսվել է Մոսկվայում, բացի ՁԻԱՀ֊-ից հայտնաբերվել է երկրորդ ծանր հիվանդությունը՝ քաղցկեղ: Այդ մասին երեկ հայտնել է նրա փաստաբան Ելենա Լվովան:

Նրա վկայությամբ՝ «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի պետ Ֆիքրեթ Թաղիեւը նամակ է ուղարկել դատարան` խնդրելով քննարկել Ալեքսանյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը:

Ալեքսանյանը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հայտնում է, որ երեկ իրավապաշտպանները Մոսկվայի կենտրոնում պիկետ են կազմակերպել ի պաշտպանություն Ալեքսանյանի: Բողոքի գործողությանը մասնակցել է մոտ 20 իրավապաշտպան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG