ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի մոտ, որի գործով դատավարությունը երեկ սկսվել է Մոսկվայում, բացի ՁԻԱՀ֊-ից հայտնաբերվել է երկրորդ ծանր հիվանդությունը՝ քաղցկեղ: Այդ մասին այսօր հայտնել է նրա փաստաբան Ելենա Լվովան:
Նրա վկայությամբ՝ «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի պետ Ֆիքրեթ Թաղիեւը նամակ է ուղարկել դատարան` խնդրելով քննարկել Ալեքսանյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը:
Ալեքսանյանը մեղադրվում է տնտեսական հանցագործությունների մեջ:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հայտնում է, որ այսօր իրավապաշտպանները Մոսկվայի կենտրոնում պիկետ են կազմակերպել ի պաշտպանություն Ալեքսանյանի: Բողոքի գործողությանը մասնակցել է մոտ 20 իրավապաշտպան: