Մատչելիության հղումներ

Օքրուաշվիլին մեկ ամիս կմնա տնային կալանքի տակ


Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրաքլի Օքրուաշվիլին, որը երեկ ազատ է արձակվել Փարիզում, տնային կալանքի տակ կմնա մինչեւ փետրվարի 27-֊ը, երբ կորոշվի նրա էքստրադիցիայի հարցը: Այդ մասին «Կովկասպրես»-֊ին այսօր հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:

Օքրուաշվիլին, որը մեղադրվում է կաշառառության մեջ, նոյեմբերին ձերբակալվել էր Գերմանիայում, որի իշխանություններն այնուհետեւ նրան տեղափոխել էին Ֆրանսիա` պատճառաբանելով, թե Շենգենի վիզան նա ստացել է ֆրանսիական դեսպանատնից:

Փարիզում նա մինչեւ այժմ գտնվում էր ոստիկանության մեկուսարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG