Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ հաստատեց տեղեկությունը, որ նույն օրը մի մեքենա հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենային, երբ Աղվան Հովսեփյանը մեքենայում էր: Տուժածներ չկան, վնասվել են միայն մեքենաները:
Չորեքշաբթի օրը Բաղրամյան պողոտայում ժամը 12֊-ից 13֊-ն ընկած ժամանակահատվածում, ուղղահայաց փողոցով անցնող ԳԱԶ-24 ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ավտոտեսուչի «կանգ առ» ազդանշանին եւ կողքից հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:
Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ ավտոտեսուչը դեպքի առիթով ակտ է կազմել, երկու վարորդներն անցել են առողջական, ինչպես նաեւ հարբածության աստիճանի զննում: ԳԱԶ-24֊-ի վարորդի մոտ հարբածություն է հայտնաբերվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին ուշ երեկոյան հայտնեցին, որ դեպքի առիթով մանրամասներ կարող են փոխանցել միայն առավոտյան:
Ռուզան Խաչատրյան