Մատչելիության հղումներ

Հարվածել են գլխավոր դատախազի մեքենային


Հայաստանի գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանը հաստատեց տեղեկությունը, որ այսօր մի մեքենա հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական ավտոմեքենային, երբ Աղվան Հովսեփյանը մեքենայում էր: Տուժածներ չկան, վնասվել են միայն մեքենաները:

Այսօր Բաղրամյան պողոտայում ժամը 12֊-ից 13֊-ն ընկած ժամանակահատվածում, ուղղահայաց փողոցով անցնող ԳԱԶ 24 ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ավտոտեսուչի «կանգ առ» ազդանշանին եւ կողքից հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային:

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ ավտոտեսուչը դեպքի առիթով ակտ է կազմել, երկու վարորդներն անցել են առողջական, ինչպես նաեւ հարբածության աստիճանի զննում: ԳԱԶ 24֊-ի վարորդի մոտ հարբածություն է հայտնաբերվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին ուշ երեկոյան հայտնեցին, որ դեպքի առիթով մանրամասներ կարող են փոխանցել միայն վաղն առավոտյան:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG