Մատչելիության հղումներ

Բուլղարիայի նախագահի օդանավը վթարային վայրէջք է կատարել


Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի օդանավը վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող պորտուգալական Ազորյան կղզիներում: Բուլղարիայի նախագահի գրասենյակը հայտնում է, որ վայրէջքը կատարվել է տեխնիկական անսարքության պատճառով:

Բուլղարիայի նախագահական օդանավը նախկին խորհրդային արտադրության Տու-154 է:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Պրվանովը պաշտոնական այցով մեկնում էր Մեքսիկա: Այցը չեղյալ է հայտարարվել:

Գեորգի Պրվանովը Սոֆիա է վերադառնում կոմերցիոն չվերթով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG