Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի բռնի տեղահանվածները Հայաստանի դեմ հազարից ավելի բողոք են ներկայացրել Եվրոդատարան


Ադրբեջանցի բռնի տեղահանվածների կողմից մինչ օրս Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկվել Հայաստանի դեմ հազարից ավելի բողոք: Այդ մասին APA գործակալությանը հայտնել է Եվրոդատարանում Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչ Չինգիզ Ասքերովը:

Ասքերովի խոսքերով, ներկայումս Եվրոդատարանում քննվում է այդ բողոքներից մեկը, իսկ մյուսների ճակատագիրը կախված է այդ քննության արդյունքներից:

«Բռնի տեղահանվածները, առաջին հերթին, պահանջում են վերականգնել իրենց խախտված իրավունքները եւ Հայաստանը ճանաչել ագրեսոր երկիր», - ասել է Եվրոդատարանում Ադրբեջանի ներկայացուցիչը:

Նշելով, թե առայժմ ճշտված չէ Հայաստանից պահանջվելիք փոխհատուցման չափը, Ասքերովը հավելել է. - «Մենք ակնկալում ենք, որ հաջորդող փուլում բռնի տեղահանվածները կպահանջեն այդ գումարը Եվրոդատարանի նախադեպային իրավունքին համապատասխան: Առաջին բողոքը ստացվել է վեց անձանց կողմից: Հավանաբար, այստեղ պետք է սահմանվի ընդունելի գումար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG