Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ 2008». Հայաստանը եւ Ադրբեջանը մրցակիցներ


Կազմակերպիչների վկայությամբ՝ այս տարի տոմսերի գները աննախադեպ էժան են. կիսաեզրափակիչը դահլիճից դիտելու համար բավական է 20 դոլարը, իսկ եզրափակիչի տոմսերը 25-90 դոլար արժեն: «Արենա» հանդիսասրահը կարող է տեղավորել մոտ 20 հազար հանդիատես:

Իսկ Երեկ Բելգրադում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2008» մրցույթի վիճակահանությունը, ըստ որի՝ Հայաստանը ներկայացնող Սիրուշոն ելույթ կունենա երկու կիսաեզրափակիչներից առաջինում՝ մայիսի 20-ին, այդ խմբում ընդգրկվեց նաեւ այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցող Ադրբեջանը: Ռուսաստանը եւս նույն խմբում է, իսկ Թուրքիայի եւ Վրաստանի ներկայացուցիչները ելույթ կունենան մայիսի 22-ին:

Մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի լրացուցիչ վիճակահանությամբ:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG