Նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը:
Նախագահը հայ - իրանական հարաբերությունները գնահատել է փայլուն եւ ասել, որ նորանշանակ դեսպանն այդ առումով շատ լավ ժառանգություն է ստացել:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկկողմ համագործակցությունը հատկապես վերջին տարիներին արդյունավետ ընթացք է ունեցել եւ բոլոր ուղղություններով դինամիկ զարգացում է ապրում:
Ընդգծելով Իրանի հետ երկկողմ կապերն առավել ամրապնդելու ու խորացնելու Հայաստանի վճռականությունը` երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր նախանշված ծրագրերը եւս հաջողությամբ կիրագործվեն:
Դեսպան Սաղայիանը Ռոբերտ Քոչարյանին հաղորդել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ջերմ ողջույնները:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` դիվանագետը նույնպես գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի ակտիվ համագործակցության առթիվ եւ նշել, որ այն վերընթաց զարգացում է ապրել հատկապես նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության տարիներին: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի երկկողմ կապերն ընդլայնելու եւ դրանք առավել բովանդակային դարձնելու համար: