Մատչելիության հղումներ

Գոռ Վարդանյանը կրկին ֆիլմի «լավ տղան» է


Հայ-ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմում Գոռ Վարդանյանի հետ խաղում է Ռուսաստանում մարտաֆիլմերի բավական ճանաչված հերոս Ջամալ Աջիգիեւը:

Ֆիլմում գործողությունները ծավալվում են մեր օրերում. փնտրվում է մի ադամանդ, ոըը միջին դարերում պահվել է Գեղարդի վանքում: Վտանգավոր փնտրտուքը արդյունք է տալիս՝ պահված գանձը գտնվում է, սակայն դա ոչ թե ադամանդ է լինում, այլ հին մագաղաթյա ավետարան:

Ֆիլմի ստեղծման վրա ծախսվել է մոտավորապես 350 հազար դոլար: Այն նկարահանվել է դեռ 2004 թվականին, սակայն մեծ էկրան է դուրս գալիս միայն այժմ: Քանի որ ֆիլմը հայ-ռուսական արտադրության է, հերոսները խոսում են ռուսերեն: Ֆիլմը, սակայն, ցուցադրվելու է նաեւ ԱՄՆ-ում: Այդ նպատակով այն այժմ թարգմանվում է անգլերեն:

Գոռ Վարդանյանն ասում է, որ բացի մարտաֆիլմ ստեղծելուց, իրենք նպատակ են ունեցել ֆիլմում ներկայացնել նաեւ Հայաստանի տեսարժան վայրերը` մասնավորապես, Գառնիի հրաշալի բնությունն ու Գեղարդի վանքը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG