Մատչելիության հղումներ

Մեկնարկել է «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի 2-րդ փուլը


ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը նշեց, որ առաջին փուլի ժամանակ գործատուներից շատերը հիասթափվեցին, քանի որ պարզեցին` Հայաստանում լավ մասնագետ գտնելը դժվար է, ինչի պատճառը, ըստ նրա, կրթական համակարգն է:

6 ամիս տեւողությամբ այս ծրագրին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել մոտ 1200 մասնակից, սակայն ՄԱԿ-ի կողմից ընտրվել էր ընդամենը 250-ը, իսկ ընկերությունները հարցազրույցից հետո ընտրել էին 50 ուսանողի: ՄԱԿ-ի «Գլոբալ Կոմպակտ Հայաստան» ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը տեղեկացրեց, որ երկրորդ փուլը եւս արդեն մեկնարկել է եւ արդեն ամեն օր 500-1000 հեռախոսազանգ է ստացվում:

«Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ուսանողների, այլեւ ընկերությունների շրջանում: Եթե անցյալ տարի ուսանողներին ընդունել էր 35 ընկերություն, այս անգամ նրանց թիվն ավելացել է 20-ով», - փաստեց նա:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG