Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Բորիս Գրիզլովին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը շնորհավորել է Գրիզլովին` անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համոզիչ հաղթանակի առթիվ:

Երկուստեք կարեւորվել է «Եդինայա Ռոսիա» եւ Հայաստանի Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ստորագրված համաձայնագիրը, որով միջկուսակցական գործակցությունը ձեռք է բերում ավելի գործնական ու համակարգված բնույթ:

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ - ռուսական համագործակցության շարժիչ ուժը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում: Նա հատկապես շեշտել է էներգետիկայի, տրանսպորտի բնագավառում դինամիկ զարգացող գործակցությունը:

Պետդումայի նախագահի խոսքով, տարբեր կանխատեսումներով` 2008-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կհասնի մեկ միլիարդ դոլարի, ինչը կլինի որակական նոր մակարդակ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG