Տոնին մեծ խանդավառությամբ սպասում են հենց զինվորները: Այսօր նրանք արժանանում են առանձնահատուկ ուշադրության. հատուկ ճաշի, համերգի կամ այլ միջոցառումների տեսքով:
«Տոները շատ հաճելի են, ինչը չես ասի մյուս օրերի մասին: Հանգիստ եւ հարթ ծառայությունը կախված է վերադասներից: Այնքան էլ գոհ չեմ իմ ծառայության տարիներից», - ասաց Մատաղիսում ծառայած 23-ամյա Արմեն Հակոբյանը:
Երիտասարդ տղաների կարծիքով, պետք է ոչ միայն ստեղծվեն նպաստավոր պայմաններ, այլեւ շահագրգռեն, որպեսզի իրենց կամքով եւ ցանկությամբ գնան պարտքը կատարելու:
Նրանցից շատերն առաջարկում են ծառայությունը վճարովի դարձնել. - «Ով չի գնում, ցանկալի է պետությանը գումար վճարի, իսկ ով ծառայում է, այդ գումարը 2 տարվա ընթացքում պետք է ստանա»:
Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի խոսքով, մեր բանակը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, ոչինչ այսօր կատարյալ չէ:
Հոգեբանն ասում է, որ երիտասարդները դպրոցն ավարտելուն պես պետք է անցնեն ծառայության, հետո մասնագիտություն ընտրեն, կրթություն ստանան: Եթե ծառայությունը հարթ ընթանա` երիտասարդն արդեն որպես կայացած մարդ կվերադառնա եւ ավելի լուրջ կմտածի իր ապագայի մասին:
Դավիթ Ջամալյանը նշում է, որ երկու տարվա ընթացքում տղաներն ավելի պատասխանատու եւ ինքնուրույն են դառնում, հեշտ են հաղթահարում կյանքի դժվարությունները:
«Վախն ու վտանգի զգացումը կոփում են նրանց», - հավելեց նա:
Լիանա Մնացականյան