Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը:
Ընդունելով ռուսաստանցի գործընկերոջը` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը վստահություն է հայտնել, որ այցը սկիզբ կդնի երկու երկրների միջեւ որակական նոր հարաբերությունների, որոնք կհամապատասխանեն նոր հնարավորություններին ու նոր հեռանկարներին:
Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատական է տվել նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը, նշելով, այնուհանդերձ, որ չօգտագործված շատ հնարավորություններ կան:
Տիգրան Թորոսյանի գնահատմամբ` հայ - ռուսական միջխորհրդարանական համագործակցությունը չի կարող սահմանափակվել օրենսդրական շրջանակներում, այլ նաեւ պետք է աջակցություն ցուցաբերի այլ ոլորտներում համագործակցությանը` գիտամշակութային, կրթական, տնտեսական խնդիրների լուծման համար:
Բորիս Գրիզլովը նույնպես նշել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Պետդումայի նախագահը հույս է հայտնել, որ 2008-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի մեկ միլիարդ դոլարի, որը որակական նոր մակարդակ է բնորոշում: Նա նշել է, որ ռուս գործարարները Հայաստանում օրեցօր ավելացող ներդրումներ են անում:
Անդրադառնալով Վերին Լարսի անցակետին` Գրիզլովը վստահեցրել է, որ վերանորոգումից հետո այն կաշխատի նոր հզորությամբ: Կգործի նաեւ Կովկաս - Փոթի լաստանավային փոխանցուղին` մինչեւ 2010 թվականը նախատեսվում է ավելացնել լաստերի թիվը:
Տնտեսական համագործակցության շրջանակներում Պետդումային նախագահն անդրադարձել է նաեւ լեռնահանքային արդյունաբերությանը, մասնավորապես ուրանի մշակմանը, որի պաշարներ կան Հայաստանում:
«Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի առնչությամբ Բորիս Գրիզլովը նշել է, որ այդ հարցը իր ուշադրության կենտրոնում է, եւ ռուսական կողմն աշխատում է 5 ձեռնարկությունների վերագործարկման հնարավորությունների ստեղծման համար:
Պետդումայի նախագահն անդրադարձել է նաեւ Ռուսաստանում բնակվող շուրջ 2 միլիոն հայերին` նշելով նրանց կարեւոր ներդրումը երկրի քաղաքական կյանքում ու տնտեսական զարգացման առումով:
Բորիս Գրիզլովի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 29-ին նախատեսված է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Որպես «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցության նախագահ` Գրիզլովը այցի ընթացքում նաեւ միջկուսակցական համագործակցության համաձայնագրեր կստորագրի Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ: