«Թուրքիան հիասթափված է հայերի «ցեղասպանության» պնդումների նկատմամբ Միացյալ Նահանգների նախագահության թեկնածուների դիրքորոշումից», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Lեւենթ Բիլմանի շաբաթ օրը տարածած հաղորդագրությունում:
«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ, Բիլմանը հայտարարել է, թե «քաղաքական գործիչները պետք է ավելի պատասխանատու լինեն պատմության նկատմամբ եւ նաեւ զգույշ լինեն` չվիրավորելու համար դաշնակից պետությանը իրենց անհիմն հայտարարություններով»:
Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ընդունելու` ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված կոչերով եւ իրենց ընտրվելու դեպքում ցեղասպանությունը ճանաչելու խոստումով անցած երկու շաբաթների ընթացքում հաջորդաբար հանդես եկան Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության առաջատար թեկնածուները` Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը:
Մեկ այլ դեմոկրատ թեկնածու` նախկին սենատոր Ջոն Էդվարդսը, ով դեռ անցած տարի էր նման խոստում տվել, օրերս նամակ է հղել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակին, որում աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա