«Վրաստանի ընթացքը դեպի ՆԱՏՕ հրատապ է աշխարհաքաղաքական տեսանկյունից, եւ այնուհանդերձ` մենք խոսում ենք շատ երկար գործընթացի մասին», - հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում:
«Դա բարդ գործընթաց է, որը ենթադրում է ներքին բարեփոխումներ, եւ ես կարծում եմ, քանի որ մենք խոսում ենք ոչ միայն թեկնածության, այլեւ փաստացի անդամակցության մասին, ամեն ինչ այնքան երկարաժամկետ է, որ այդ ընթացքում Ռուսաստանում եւս ինչ-որ մոտեցումներ կփոխվեն», - ասել է Սահակաշվիլին` պատասխանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ծրագրերին Ռուսաստանի հնարավոր հակազդեցությանը վերաբերող հարցին:
Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցում իր երկրի դիրքորոշման վերաբերյալ Վրաստանի նախագահը շեշտել է. - «Երբ մենք խոսում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Ռուսաստանի հավակնության մասին, նկատի ունենք միայն մի բան` բոլոր խոչընդոտների, տնտեսական էմբարգոների, ժողովուրդների միջեւ այցագրային արհեստական արգելքների վերացումը:
«Մենք սեւեռված չենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցի վրա: Հարցը կապված է սահմանային խնդիրների հետ, եւ բոլոր այդ խնդիրները կարող են լուծվել բարի կամքի դեպքում: Բարի կամքի բացակայության դեպքում, սակայն, բնականաբար, նույնիսկ ամենապարզ հարցի լուծումը կհանգեցնի երկու երկրների միջեւ նյարդային լարվածության», - ընդգծել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահի պաշտոնում վերնըտրվելուց հետո Միխեիլ Սահակաշվիլին արդեն քանիցս արտահայտվել է ռուս - վրացական հարաբերություններում դրական տեղաշարժի օգտին եւ ակնարկել է դրանցում որոշակի դրական տեղաշարժի առկայությունը:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա