Մատչելիության հղումներ

Փետրվարի 22-ին Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը


Փետրվարի 22-ին Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Ինչպես «Նովոստի-Ազերբայջան»-ին տեղեկացրել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայության ղեկավար Վերա Յակուբովսկայան, գագաթնաժողովը կազմակերպվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Նրա փոխանցմամբ` Պուտինը ԱՊՀ-ի երկրների իր պաշտոնակիցներին գագաթնաժողովին մասնակցության հրավերներ է հղել:

Յակուբովսկայան նշել է, որ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որպես կանոն, պետությունների ղեկավարները քննարկում են ընթացիկ հարցեր, հետեւաբար, ներկայումս մամուլի ծառայությունը տեղեկատվություն չունի օրակարգի վերաբերյալ. այն հայտնի կդառնա փետրվարի սկզբին:

Սա կլինի ԱՊՀ-ի վերջին գագաթնաժողովը Վլադիմիր Պուտինի պաշտոնաթողությունից առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG