Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարի մեկնաբանությամբ՝ վարչապետը ոչ թե պարտավոր է, այլ կարող է դադարեցնել պաշտոնական պարտականությունները


Նախագահության թեկնածու գրանցված վարչապետը ոչ թե պարտավոր է, այլ իրավունք ունի դադարեցնելու պաշտոնական պարտականությունները, քանի որ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգը ոչ թե իմպերատիվ, այլ դիսպոզիտիվ նորմ է: Նման բացատրություն է այսօր տվել Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտորդական առաքելության իրավական եւ քաղաքական վերլուծաբաններ Քերին Գեյների եւ Լոլիտա Ցիգանեի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը պարզաբանել է, որ ըստ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածի` գրանցման պահից իրենց աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում են միայն նախագահի այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում:

Բացառություն է սահմանված այն դեպքում, երբ վարչապետը փոխարինում է նախագահին:

Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայության վկայությամբ՝ դիտորդները համաձայնել են նախարարի բացատրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG