Մատչելիության հղումներ

Վաղը ադրբեջանական կողմը կհանձնի հայ զինվորականին


Վաղը ադրբեջանական կողմը հայկական կողմին կհանձնի Հայաստանի զինված ուժերի զինծառայող Համբարձում Ասատրյանին, որը ադրբեջանական սահմանը հատել էր անցած տարվա օգոստոսի սկզբին:

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ասատրյանն ադրբեջանական կողմն էր անցել Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունն այսօր տեղեկացրել է, որ հայ զինվորականի հանձնումը տեղի կունենա կեսօրից հետո Իջեւան֊-Ղազախ սահմանահատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG