Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկի դեմ մահափորձ է նախապատրաստվել


Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ մահափորձ է նախապատրաստվել Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի եւ մի շարք քուրդ քաղաքական գործիչների դեմ:

Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասված է, որ մահափորձը նախապատրաստում էին ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամները, որոնցից 33֊-ը ձերբակալվել են այս շաբաթ:

«Միլիեթ» թերթի վկայությամբ՝ ծայրահեղականները մահափորձ են նախապատրաստել Օրհան Փամուկի, հայտնի լրագրող Ֆեհմի Քորուի, քուրդ քաղաքական գործիչ, Սախարովի անվան մրցանակի դափնեկիր Լեյլա Զանայի եւ այլ անձանց դեմ:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը ավելացնում է, որ, ըստ տեղական մամուլի, ծայրահեղականները 1,5 միլիոն դոլար են խոստացել Օրհան Փամուկի սպանության համար:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ ձերբակալվածների թվում է փաստաբան Քեմալ Քերինչսիզը, որը քրեական գործեր է նախաձեռնել Փամուկի, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի եւ այլ մտավորականների դեմ, ովքեր չեն համաձայնել Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկածին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG