Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը դանիացի Յան Պոուլսենն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ըստ որի, Պոուլսենի հետ պայմանագիրն արդեն իսկ ստորագրված է` մինչեւ 2010 թվականի մայիս ամիսը:
62-ամյա Պոուլսենի մարզչական կարիերայի ամենանշանակալից իրադարձությունը 1992 թվականին Դանիայի ազգային հավաքականի` Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելն էր: Այն ժամանակ նա հավաքականի ավագ մարզչի օգնականն էր:
Մինչեւ 1999 թվականը Պոուլսենը մարզել է Դանիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը: Մեկ տարի` 2001-2002 թվականներին, մարզել է Սինգապուրի ազգային հավաքականը: Եղել է նաեւ Հորդանանի երիտասարդական հավաքականի մարզիչը:
«Ինչո՞ւ հենց Յան Պոուլսենը ընտրվեց, ի՞նչ չափանիշներ հաշվի առնվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. - «Բանակցություններ էին վարվում մի քանի մարզիչների հետ: Մեր կարծիքով` նրա կարողությունները եւ աշխատանքային փորձը»:
Ռուբեն Հայրապետյանի խոսքերով, նոր մարզչի առջեւ «անպայման հաջորդ փուլ անցնելու», այսինքն` աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու խնդիր է դրված:
Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր նիստի կողմից մարզչի թեկնածության հաստատվելու դեպքում Յան Պոուլսենը հավաքականի ղեկը կստանձնի արդեն փետրվարի սկզբին:
Թե կնքված պայմանագրով ինչպիսի՞ գումար կստանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը` Ռուբեն Հայրապետյանը նախընտրեց գաղտնի պահել եւ չմանրամասնեց:
Աստղիկ Բեդեւյան