Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ կինը ընտրվել է խորհրդարանի խոսնակ


Ուզբեկստանի պատմության մեջ առաջին անգամ այսօր խորհրդարանի խոսնակ է դարձել կինը՝ Դիլորոմ Թաշմուհամեդովան: Նա առաջին կին խոսնակն է նաեւ ողջ միջինասիական տարածաշրջանում:

Մինչ խոսնակ ընտրվելը 45-ամյա Թաշմուհամեդովան եղել է փոխխոսնակ եւ գլխավորել է սոցիալ֊-դեմոկրատների խմբակցությունը:

Ուզբեկստանի նոր խորհրդարանում, որն ընտրվել է անցած տարվա դեկտեմբերի 23֊-ին, 21 կին կա: Նրանք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի մոտ 18 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG