Նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Հայաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այսօր մեկնել էր Վայոց ձորի մարզ, որտեղ ընտրողների հետ հանդիպմանը խոստացավ, որ մարդիկ 2012 թվականին երկու անգամ ավելի լավ են ապրելու, քան հիմա:
«Խոսքս այն մարդկանց մասին չէ, ովքեր այս 16 տարիների ընթացքում հասցրել են կուտակել 10, 20, 30, 50 միլիոն դոլար: Կարող է այնպես ստացվել, որ այդ մարդիկ չկարողանան կրկնապատկել իրենց կարողությունը», - Ջերմուկում հայտարարեց Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Բայց որ թոշակը երկու անգամ բարձրանալու է, աշխատավարձը երկու անգամ բարձրանալու է, բոլոր սոցիալական ծախսերը բարձրանալու են, մեր համախառն ներքին արդյունքը կրկնապատկվելու է, բյուջեն կրկնապատկվելու է, սա արդեն միանշանակ է: Իսկ որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում երկու անգամ լավ ապրել, այսօրվա ձեր վիճակը համեմատեք 2000 թվականի հետ»:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ազատ եւ արդար. - «Հանրապետության նախագահը պիտի օժտված լինի բոլորի արդար վստահությամբ: Հանրապետության նախագահի լեզուն, կներեք` մետրուկես պիտի լինի, որպեսզի նա կարողանա լուծել ե’ւ ներքին խնդիրներ, ե’ւ արտաքին խնդիրներ»:
«Ես բոլորիդ օգնության, բոլորիդ համակրանքի կարիքը ունեմ», - իր ելույթի վերջում ասաց Սերժ Սարգսյանը:
Ջերմուկում հանդիպմանը նախորդել էր համերգ` Ալլա Լեւոնյանի, Շուշան Պետրոսյանի, Ֆորշի մասնակցութամբ:
Վաղը Սերժ Սարգսյանը քարոզարշավը կշարունակի Սյունիքում:
Ռուզաննա Ստեփանյան