Մատչելիության հղումներ

Քարոզարշավը մեկնարկել է


«Ինչով աչքի կընկնի այս քարոզարշավը դեռ վաղ է կանխատեսել», - ասում է Հայաստանի PR մասնագետների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անուշ Բեգլոյանը:

«Մի բան սակայն հաստատ է՝ այս քարոզարշավը ավելի քաղաքակիրթ է լինելու, եւ դա թելադրված է հիմնականում ժողովրդի կողմից. մարդիկ այժմ ավելի խստապահանջ են եւ հետեւում են թեկնածուների ելույթներին», - ավելացնում է մասնագետը:

Չնայած քարոզարշավը նոր է սկսվել, Անուշ Բեգլոյանը կարծում է, որ առավել հաջող են մեկնարկել այնկուսակցությունները, որոնք ունեն որոշակի փորձ այս բնագավառում:

Անուշ Բեգլոյանը կարծում է, որ այս քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որ բավական մեծ ուշադրություն է դարձվում հատկապես երիտասարդությանը: Ու չնայած դրան` հենց երիտասարդության շրջանում մի ստվար հատված կա, որը բավական անտարբեր է քաղաքական գործընթացների նկատմամբ:

Փոքրիկ հարցումը Երեւանի փողոցներում ցույց տվեց, որ երիտասարդների մեծ մասը ծանոթ չի թեկնածուների ծրագրերին եւ դեռեւս չի կողմնորոշվել, թե ում է տալու իր ձայնը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG