Մատչելիության հղումներ

Նալբանդյանը եւ Մոնակոն կգլխավորեն Արգենտինայի թիմը Անգլիայի հետ խաղում


Դավիթ Նալբանդյանը եւ Խուան Մոնակոն կգլխավորեն Արգենտինայի թենիսի հավաքականը Դեւիսի գավաթի համար Անգլիայի հետ խաղում փետրվարի 8֊-ին:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը փաստում է, որ Նալբանդյանը Արգենտինայի ուժեղագույն թենիսիստն է եւ աշխարհում գրավում է 10֊-րդ տեղը: 2006 թվականին Նալբանդյանը օգնեց թիմին հասնելու Դեւիսի գավաթի համար մրցաշարի եզրափակիչ:

«Տեսականորեն մենք առավելություն ունենք՝ մենք խաղալու ենք տանը, մեր երկրպագուների առջեւ»,֊ - ասել է Արգենտինայի հավաքականի ավագ Ալբերտո Մանսինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG