Աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենի որդին՝ Օմարը ասել է, թե փորձել է համոզել հորը, որ հրաժարվի պայքարի բռնի եղանակներից, սակայն դա չի հաջողվել:
«Ես հորս ասել եմ. - «Փորձիր այլ ճանապահներ գտնել: Ռումբերը, զենքերը լավ բան չեն որեւէ մեկի համար»,֊ - ասել է նա CNN հեռուստակայանին Կահիրեում, որտեղ ապրում է բրիտանացի տիկնոջ հետ:
Նա հայտնել է, որ հոր հետ չի խոսել 2000 թվականից ի վեր, երբ հեռացել է Աֆղանստանից:
«Ես ասացի նրան, որ գնում եմ աշխարհը տեսնելու, որովհետեւ մանկուց մեծացել եմ հորս մոտ եւ լսել միայն այն, ինչ ասել է նա կամ նրա ընկերները»,֊ - ասել է ահաբեկչի որդին:
Օմար բեն Լադենը հավատացած է, որ իր հայրը ահաբեկիչ չէ:
«Ես հավատում եմ, որ նրա գործը մարդկանց օգնելն է: Չեմ կարծում, որ նա ահաբեկիչ է, որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ նա ահաբեկիչ չէ»:
Օմարը հիշեցրել է, որ երբ իր հայրը պայքարում էր խորհրդային զորքերի դեմ, ԱՄՆ֊-ում նրան հերոս էին համարում:
«Ես չեմ գտնում, որ այն, ինչ պատահեց սեպտեմբերի 11֊-ին, ճիշտ էր, բայց ես չեմ գտնում նաեւ, որ Վիետնամի պատերազմն էր ճիշտ»,֊ - ասել է Ուսամա բեն Լադենի որդին: