Վրաստանի ընդդիմությունն այսուհետ պահանջելու է ոչ թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել, այլ չեղյալ հայտարարել դրանց արդյունքները: Այդ մասին այսօր հայտնել է Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին:
Նա ասել է «Ռուսթավի֊-2» հեռուստակայանին, որ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնադրումից եւ տարբեր պետությունների կողմից այդ փաստի ընդունումից հետո «ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը դարձել է անհնարին»:
Այդ պատճառով ընդդիմությունն այժմ ձգտելու է «դատական կարգով՝ Վրաստանի Սահմանադրական դատարանի, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ Ստրասբուրգի դատարանի միջոցով» հասնել այն բանին, որպեսզի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարվեն:
Հունվարի 16֊-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը չբավարարեց նախագահության երեք թեկնածուների հայցը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ հայտարարելու մասին: Հունվարի 13֊-ին հանձնաժողովը հաստատել էր ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Սահակաշվիլին մոտ 53 ու կես տոկոս քվե էր ստացել: