Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հանրապետության նախագահի թեկնածուներին նախընտրական քարոզարշավի համար անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը եւ ժամանակացույցը:
Ըստ հաստատված ժամանակացույցի` քարոզարշավը Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում մեկնարկում է հունվարի 23-ից:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ է եթերը տրամադրվում քարոզարշավի մեկնարկից երկու օր անց, ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանեց. - «Այդ երկու օրը թեկնածուներին տալիս է հնարավորություն մեկ օրվա ընթացքում ավելի երկար եթերաժամ ունենալ: Կարծում եմ, հենց դա ընդդիմության պահանջներից մեկն էր»:
«Հանրային հեռուստատեսությամբ 2008 թվականի հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 10-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ 4 րոպե վճարովի հիմունքներով, 2008 թվականի փետրվարի 11-ից մինչեւ փետրվարի 16-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար եւ 6 րոպե վճարովի հիմունքներով, եւ 2008 թվականի փետրվարի 17-ին` 4 րոպե անվճար եւ 8 րոպե վճարովի հիմունքներով», - ներկայացրեց ԿԸՀ-ի քարտուղար Բախչագուլյանը:
Քարոզչության համար Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամը տրամադրվում է ամեն օր 17:15-ից մինչեւ 21:00:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Զոյա Թադեւոսյանը նիստի ընթացքում առաջարկեց քարոզարշավը սկսել երեկոյան ժամը 6-ին: 17:15-ին սկսելու առաջարկը, ի դեպ, ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Բախչագուլյանը այս կապակցությամբ ասաց. - «Մեր ռեալ լիազորություններով տրված է հաստատել ժամանակացույցը եւ յուրաքանչյուրին սահմանել տրվող եթերի քանակը: Թե երբ են մեկնարկելու այդ նախընտրական քարոզչության հետ կապված միջոցառումները ժամային առումով, մենք լիազորված չենք այդ ժամը սահմանելու»:
Նիստի ավարտից հետո այս հարցով պարզաբանումներ տվեց նաեւ Գարեգին Ազարյանը. - «ԿԸՀ-ի խնդիրը ոչ թե այս կամ այն ժամը որոշելն է, այլ թեկնածուների համար հավասարություն ապահովելը»:
Նիստի ընթացքում թեկնածուների լիազոր ներկայացուցիչների եւ լրագրողների ներկայությամբ ԿԸՀ-ն վիճակահանություն կատարեց. յուրաքանչյուրի թեկնածուի եւ յուրաքանչյուր օրվա համար առանձին- առանձին որոշեց, թե ինչ հերթականությամբ է Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվելու քարոզչական նյութը ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով:
Կարինե Քալանթարյան