Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանության բաժինը սկսել է զբաղվել գրող եւ հրապարակախոս, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռոբերտ Կարայանի հետ հունվարի 13-ին տեղի ունեցած միջադեպով:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարայանը ինքը չի դիմել իրավապահներին, սակայն իրենց համար հիմք են հանդիսացել մամուլի հրապարակումները:
Ռոբերտ Կարայանը, իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրեն կանչել են ոստիկանություն` դեպքի հանգամանքներին տեղեկանալու եւ անհրաժեշտության դեպքում դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար:
Անցած շաբաթ Կարայանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել էր, որ հունվարի 13-ի երեկոյան իր տան մոտ իրեն են մոտեցել երկու երիտասարդներ, որոնցից մեկը հարվածներ է հասցրել իրեն` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքից երկու օր առաջ Մտավորականների ֆորումի 4 անդամներ, այդ թվում նաեւ Ռոբերտ Կարայանը, հայտարարություն էին տարածել, որով իրենց խիստ զայրույթն էին արտահայտել դեկտեմբերի 27-ին «Հայկական ժամանակ» թերթում տպագրված լուրի կապակցությամբ, ըստ որի` Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը բազմաթիվ մարդկանց ներկայությամբ հայտարարել է. - «Մենք էդքան մարդու պառլամենտում պառկացրինք ոչ թե նրա համար, որ էսօր վլաստը էսպես հեշտ ու հանգիստ տանք ուրիշներին: Պետք լինի՝ էդքան էլ կպառկացնենք»:
Մտավորականների ֆորումի ավագանին առաջարկել է «Լեգիտիմ նախագահ - 2008» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդին՝ առաջիկա նիստերից մեկին հրավիրել Ալեքսանդր Սարգսյանին եւ «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ ճշտելու կամ հերքելու այս հայտարարության իսկությունը, ինչպես նաեւ դիմել Հայաստանի դատախազություն՝ քրեական գործ հարուցելու կա'մ Սարգսյանի, կա'մ Փաշինյանի նկատմամբ:
Ռոբերտ Կարայանը դժվարանում է պատասխանել այն հարցին, թե արդյոք հունվարի 13-ին տեղի ունեցածը կա՞պ ունի ավագանու հայտարարության հետ:
Կարինե Քալանթարյան