Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներ է հրավիրում


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշում ընդունեց փետրվարի 19-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրելու մասին:

Համաձայն որոշման, դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր կուղարկվի ԵԱՀԿ-ի անդամ պետությունների դեսպաններին, Հայաստանում հավատարմագրված` Երեւանում նստավայր ունեցող դեսպաններին, ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին, Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, International IDEA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան մասնաճյուղի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

Հայաստանի Ազգային ժողովի կողմից արդեն իսկ դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերներ են ուղարկվել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովին, Եվրախորհրդարանին, արտգործնախարարության կողմից` ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակին եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG