ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահները այսօր ժամանել են Բաքու եւ Ադրբեջանի արտգործնախարարին ներկայացրել պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի տեսակետները 2007 թվականի վերջին Մադրիդում կողմերին ներկայացված գրավոր առաջարկների վերաբերյալ:
«Հակամարտող կողմերին ժամանակ է հարկավոր ներկայացված առաջարկները կշռադատելու համար, այդ իսկ պատճառով մենք հատկապես այս տարվա համար որեւէ օրացույց չենք կազմում` հաշվի առնելով Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունները», - հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն եւ ընդգծել. - «Մենք վստահ ենք, որ կա մեր աշխատանքը շարունակելու լավ հնարավորություն»:
Անդրադառնալով բանակցային սեղանին դրված առաջարկներին` ֆրանսիացի համանախագահն ասել է. - «Գուցե անհրաժեշտ է դրանք մի փոքր բարելավել, բայց, ամեն դեպքում, լավ կլինի, եթե նախագահները հավանություն տան այդ առաջարկներին` եթե ոչ այժմ, ապա գոնե նախագահական ընտրություններից հետո»:
Իր հերթին, ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները մերձեցել են:
«Ես երկու կողմերից էլ կառուցողական մոտեցում են նկատում, սակայն դեռ կան հարցեր, որոնց շուրջ մենք պետք է աշխատենք», - ասել է Մեթյու Բրայզան:
Ամերիկացի համանախագահի համոզմամբ` անհնար է մինչեւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունները որեւէ արդյունք կանխատեսել:
Անդրադառնալով բանակցային գործընթացում Lեռնային Ղարաբաղը ներգրավելու հնարավորությանը` ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է. - «Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ բանակցային գործընթացում կգա մի ժամանակ, երբ անհրաժեշտ կլինի Ղարաբաղի մասնակցությունը»:
Ըստ ռուսաստանցի դիվանագետի, դա կլինի այն ժամանակ, երբ կհամաձայնեցվեն հիմնարար սկզբունքները, եւ կողմերը կանցնեն համաձայնագրի տեքստին:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Յուրի Մերզլյակովը հայտնել է, որ այդ տեքստում «Lեռնային Ղարաբաղին վերաբերող բազմաթիվ մանրամասներ են լինելու»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա