Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա հեռուստակամուրջ Շուշի - Բեթղեհեմ


Հին Տոմարով Սուրբ Ծննդյան գիշերը` հուվարի 18-ին ժամը 21:30-ին Հանրային հեռուստատեսության եթերում կսկսվի Շուշի - Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որը կազմակերպել է «Շուշի վերածնունդ» հիմնադրամը:

Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության, հեռուստակամրջի ընթացքում միացումներ են նախատեսված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Մայր Եկեղեցուց, Երեւանի քաղաքապետարանից, Մոսկվայից եւ Բեթղեհեմից:

Հեռուստակարմջի հիմնական նպատակներն են` կարեւորել Սուրբ Ծննդյան տոնը, ընդգծել Շուշիի վերականգնման նշանակությունն ամբողջ հայ ժողովրդի համար եւ կոչ անել աշխարհի տարբեր երկրներւմ բնակվող հայրենակիցներին ակտիվ մասնակցել «Շուշի վերածնունդ» հիմնադրամի բարեգործական եւ ներդրումային ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG