Մատչելիության հղումներ

Անգլերենը` «աշխարհի ընտրության լեզո՞ւ»


Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հանդես է եկել անգլերենն «աշխարհի համար ընտրության լեզու» դարձնելու նախաձեռնությամբ, որի նպատակն է առավել մատչելի դարձնել անգլերենի ուսուցանումը հատկապես Չինաստանում եւ Հնդկաստանում:

Այդ երկու երկրներ կատարելիք անդրանիկ այցի նախօրեին Բրաունը երեկ ասել է, որ «Բրիտանական խորհուրդ» մշակութային կազմակերպությունը անգլերեն դասավանդող ուսուցիչներին եւ նրանց աշակերտներին Ինտերնետի միջոցով կապահովի ուսումնական ձեռնարկների, դասագրքերի եւ ծրագրերի էլեկտրոնային տարբերակներով:

Դասավանդումը կիրականացվի նաեւ on-line ռեժիմով, ինչն անմիջական շփման հնարավորություն կընձեռի աշխարհի տարբեր մայրցամաքներում գտնվող ուսուցիչներին եւ աշակերտներին:

«Այժմ Հնդկաստանում անգլերեն է խոսում շուրջ 350, իսկ Չինաստանում՝ 300 միլիոն մարդ, կարծում եմ, 2025 թվականին միայն Չինաստանում անգլերեն խոսողների թիվը կգերազանցի անգլերենը մայրենի համարող մարդկանց թիվը», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ հավելել. - «Անգլերենը մեր ժառանգությունն է, սակայն այն դառնում է նաեւ համաշխարհային հաղորդակցության եւ առեւտրի լեզու»:

«Մենք լուրջ ջանքեր ենք գործադրելու՝ անգլերենն աշխարհի ընտրության լեզու դարձնելու համար, լեզու, որն աշխարհին կօգնի խոսել, ծիծաղել, շփվել», - ասել է Գորդոն Բրաունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG