Հունաստանի վարչապետ Կոստաս Կարամանլիսը հունվարի 23-ից 25-ը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Վերլուծաբաններն այցը որակում են «պատմական», քանի որ 1959 թվականից ի վեր Հունաստանի կառավարության ղեկավարներից եւ ոչ մեկը Թուրքիա չի մեկնել:
Կարամանլիսը կայցելի Անկարա եւ Ստամբուլ: Թուրքիայի մայրաքաղաքում նա բանակցելու է իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
DPA լրատվական գործալալության փոխանցմամբ, Հունաստանը եւ Թուրքիան հարաբերությունների բարդ փուլեր են ապրել եւ երեք անգամ կարող էին ներքաշվել պատերազմի մեջ, սակայն «վերջին տարիների ընթացքում նկատվել է կապերի բարելավում»:
Առաջխաղացում է գրանցվել հատկապես 1999 թվականին՝ երկու երկրներում տեղի ունեցած երկրաշարժներից հետո: Այդ բնական աղետների օրերին երկու երկրները միմյանց մարդասիրական օգնություն են ցույց տվել:
DPA-ն նշում է նաեւ, որ հարաբերությունների բարելավմանը նպաստել է Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցության հարցում Աթենքի որդեգրած թուրքանպաստ դիրքորոշումը:
Անցած տարվա նոյեմբերի 18-ին Կարամանլիսն ու Էրդողանը հանդիպել են երկու երկրները կապող Մերիչի կամրջին, որտեղ մասնակցել են Թուրքիայից Հունաստան անցկացվելիք 285-կիլոմետրանոց գազատար խողովակաշարի կառուցման հիմնարկեքին:
DPA-ի փոխանցմամբ, Էգեյան ծովում տարածքային իրավունքների, ինչպես նաեւ Կիպրոսի հարցերում երկու երկրների տարաձայնությունները պահպանվել են:
Արմեն Քոլոյան, Պրահա