Մատչելիության հղումներ

«ՀայՓոստ»-ը պաշտոնապես դառնում է «ՓոստԵվրոպա»-ի անդամ


Ըստ «ՀայՓոստ» ընկերության` այսօր տարածած հաղորդագրության, հունվարի 16-17-ին Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցած «ՓոստԵվրոպա»-ի (Եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիա) լիակազմ ժողովի ընթացքում «ՓոստԵվրոպա»-ի անդամներն ընտրեցին «ՀայՓոստ»-ին` որպես իրենց 45-րդ անդամ եւ առաջին անդամը Հարավային Կովկասից:

«Սա իսկապես մեծ պատիվ է, եւ «ՀայՓոստ»-ի համար մի քայլ է դեպի առաջ «ՓոստԵվրոպա» խմբի մի մասը դառնալու համար: Այս ցանցի մասը դառնալով` «ՀայՓոստ»-ն ու Հայաստանը եվրոպական քարտեզում իրենց տեղը կունենան` ապահովելով համագործակցություն եւ նորամուծություն, ինչպես նաեւ շահագործական որակ եւ արդյունավետությունե, - ժողովի ընթացքում հայտարարել է գլխավոր տնօրենի արտաքին կապերի գծով տեղակալ Լառա Չոլակյանը:

«ՓոստԵվրոպա»-ն այժմ արդեն 44 եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիա է եւ ստեղծվել է օպտիմալացնելու փոստային օպերատորներին ու փոստային ծառայությունները Եվրոպայում եւ խթանելու իր անդամների միջեւ ավելի մեծ համագործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG