Մատչելիության հղումներ

Բուշն ավարտում է մերձավորարեւելյան ուղեւորությունը


ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշն այսօր ժամանել է Եգիպտոս, որտեղ ավարտում է իր մերձավորարեւելյան ուղեւորությունը:

Շարմ էլ֊-Շեյխ առողջարանային բնակավայրում Բուշին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ֊-ը պահանջել է Եգիպտոսից ավելի խիստ վերահսկողություն սահմանել Իսրայելի հետ սահմանին` թույլ չտալով, որ ստորգետնյա թունելներով զենք մատակարարվի պաղեստինցի զինյալներին: Եգիպտոսի ղեկավարությունը պնդում է, թե սահմանային վերահսկողությունը բավարար է:

Եգիպտոսը Իսրայելից հետո ԱՄՆ֊-ից երկրորդ ամենամեծ ռազմական օգնություն ստացող երկիրն է: Սակայն անցած ամիս Կոնգրեսը սառեցրեց հերթական 100 միլիոն դոլարի ռազմական օգնության հատկացումը Եգիպտոսին` պահանջելով ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի զենքը չհայտնվի պաղեստինցիների ձեռքին:

Բուշը Եգիպտոսում կմնա երեք ժամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG