«Էմնիսթի ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարել է, որ Հայաստանը ոտնահարում է իր քաղաքացիների՝ արտահայտվելու եւ խղճի ազատության իրավունքը, ազատազրկելով արական սեռի Եհովայի վկաներին՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար:
«Եհովայի վկաները շարունակում են ազատազրկվել ավելի մեծ թվով եւ ավելի երկար ժամկետներով, որովհետեւ նրանց հավատքն արգելում է զինվորական ծառայությունը»,֊ - ըստ «Ռոյթերզ»֊-ի՝ գրել է Հայաստանում «Էմնիսթի ինթերնեշնլ»֊ի հետազոտող Լորենս Բրոերսը:
«Քանզի Հայաստանում գոյություն չունի իսկապես քաղաքացիական այլընտրանքային ծառայություն, «Էմնիսթի ինթերնեշնլ»-֊ը նրանց համարում է խղճի բանտարկյալներ եւ հորդորում է անհապաղ եւ առանց պայմանների ազատ արձակել նրանց»,֊ - գրել է Բրոերսը:
«Էմնիսթի ինթերնեշնլ»֊ի տվյալներով՝ սեպտեմբերի վերջի դրությամբ ծառայությունից խուսափելու համար Հայաստանում ազատազրկված էր 82 Եհովայի վկա: