Մատչելիության հղումներ

Ժելեզնովոդսկում գազի պայթյունից վեց մարդ է զոհվել


Ռուսաստանի հարավում գտնվող Ժելեզնովոդսկ քաղաքի հինգհարկանի մի շենքում կենցաղային գազի պայթյունից վեց մարդ է զոհվել, այդ թվում` չորս ամսական երեխա: Փրկարարները ենթադրում են, որ եւս մեկ մարդ մնում է փլատակների տակ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` գիշերը ժամը 2:18 տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով փլուզվել է շենքի չորս բնակարան: Պատահարի պատճառի վերաբերյալ աշխատանքային վարկածը բնակիչների կողմից գազի օգտագործման կանոնների խախտումն է:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, հրշեջները, քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները:

Շենքից տարհանվել է 58 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG