(շաբաթ, 12-ը հունվարի)
«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով 10 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջին ասուլիսին, գրում է. - «[Ասուլիսի ընթացքում հնչած] հարցերը որոշակի եզրակացություններ անելու հնարավորություն են տալիս: Եթե լրագրողական համքարությունը հանրության մանրակերտն է, ապա երեկվա ասուլիսը վկայում է այն մասին, որ մեր հանրությունն առաջին նախագահին որեւէ սուր ասելիք այլեւս չունի: Ըստ էության, երեկվա ասուլիսում միայն երկու սուր հարց-վերապահում հնչեց: Նա [Լեւոն Տեր-Պետրոսյանը] որոշակի պատասխան տվեց 1996 թվականի ընտրությունների եւ ՀՅԴ կասեցմանը վերաբերող հարցերին»: «Այսպիսով, կարող ենք ասել, որ նախկինում կուտակցված օրակարգը սպառված է: Հիմա, փաստորեն, հանրությունը գտնվում է Տեր-Պետրոսյանի տված պատասխանների մարսման փուլում», - եզրակացնում է թերթը` հավելելով. - «Ընդհանրապես, մարդկանց ենթագիտակցության մեջ դեռեւս սեպտեմբերի վերջերին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընկալվել է որպես նախագահական ընտրություններում հաղթելու հիմնական հավակնորդ»:
Իր հերթին, «Հայաստանի Հանրապետություն»-ը գնահատում է. - «Չնայած Տեր-Պետրոսյանն այս անգամ հանրահավաքի հարթակին կանգնած չէր, այնուհանդերձ, չկարողացավ հրաժարվել ներկայանալու իր սիրելի ձեւաչափից: Այս անգամ սակայն ոչ թե հանրահավաքի, այլ շոուի նմանվող ասուլիսում նախկին նախագահի «թեւավոր» խոսքերը պարբերաբար ընդմիջվում էին սեփական թիմի ծափահարություններով: Իսկապես, Տեր-Պետրոսյանն իրեն աստեղային ժամում էր զգում. լրագրողի մասնագիտական աշխատանքին խանգարող անիմաստ ծափահարությունները անգամ չփորձեց սաստել` չնայած իր իսկ խոսքով` նա քաղաքականության մեջ դեմ է ցանկացած էմոցիոնալ դրսեւորմանը»:
Հայաստանում ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավարի` օրերս կայացած ասուլիսի վերաբերյալ ծավալուն մի հոդված է հրապարակել «Հայոց Աշխարհ»-ը, որում հեղինակը համոզմունք է հայտնում, թե դիտորդական առաքելությունների` «ինչ-որ «անհայտ» տեղից» սահմանվող գնահատականների չափանիշը որոշվում է միայն ու միայն աշխարհաքաղաքական նախապատվություններով: «Ամերիկացիները, որոնք բազմիցս ուսումնասիրել են Հայաստանում միմյանց դեմ ներկայումս մրցող բոլոր թեկնածուների իրական հնարավորությունները, որեւէ կասկած չունեն վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակի հարցում։ Եվ նրանց իրականում անհանգստացնում է ոչ թե տվյալ հաղթանակի անխուսափելիությունը, այլ դրա անվերապահ, անվիճելի ու անխոցելի լինելու հեռանկարը։ Իսկ դրա համար, Տեր-Պետրոսյանի հավակնոտ ու ագրեսիվ քաղաքական հայտը, ստեղծելով մրցակցության տպավորություն, հնարավորություն է տալիս հետընտրական շրջանում կասկածի տակ դնել քվեարկության օրինականությունը եւ, ի վերջո, Հայաստանում ունենալ թույլ ու խոցելի նախագահ», - նշում է հոդվածագիրը եւ եզրակացնում. - «Կարծում ենք՝ խնդիրը, որ դրված է Հայաստանում ԵԱՀԿ առաքելության առջեւ, սոսկ անցողիկ թեկնածուին թուլացնելու եւ ապագայում հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակի մեջ է՝ ուրիշ ոչինչ»։
«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Անկախ նրանից, թե ինչ պատճառներով են նախագահի 9 թեկնածուները մտել ընտրարշավի մեջ, այդ մարդիկ ասելիք ունեն, եւ այդ ասելիքն ամփոփված է, մասնավորապես, իրենց նախընտրական ծրագրերում: Բացառված է, որ այդ ծրագրերում չլինեն ռացիոնալ մտքեր: Բայց դրանք «պեղելու» համար այդ ծրագրերը պետք է կարդալ: Իսկ կարդալուց հետո փորձել պատկերացնել, թե ինչպես են այդ բառային ձեւակերպումներն առնչվում իրական կյանքի հետ»: Թերթի գլխավոր խմբագրի կարծիքով` «արդեն եկել է ժամանակը, որ մենք չդատենք քաղաքական գործիչների մասին` «ժողովրդի մասին մտածելու» կատեգորիայով»: «Դա հպատակի ստորաքարշ մտածելակերպ է: Իսկ քաղաքացին ընտրում է ընդամենը ժամանակավոր մի վարչակազմ (ադմինիստրացիա), որը պիտի համապատասխանի իր պլաններին ու սպասումներին: Այդ «համապատասխանության» բանական ձեւակերպումներից մեկն էլ թեկնածուների նախընտրական ծրագրերն են», - ասված է «Առավոտ»-ի խմբագրականում:
«Հայք»-ի փոխանցմամբ` «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Մամուլի ազգային ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ դժգոհել է, որ իրենց կուսակցության առաջնորդ, նախագահի առաջադրված թեկնածու Արթուր Բաղդասարյանին եթեր չեն հրավիրում: «Վերջին շրջանում լրատվամիջոցները դարձել են փակ ակումբ, մասնավորապես` հեռուստաընկերությունները, որոնք հնարավորություն չեն տալիս թեկնածուներին հավասարաչափ հանդես գալու: Մայիսից մինչ այսօր մեր թեկնածուն հեռուստաեթերով խոսել է 6 անգամ, իսկ Սերժ Սարգսյանը 30 հազար անգամ», - ընդգծել է Բիշարյանը:
«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակիցն էլ փոխանցում է իր տպավորությունները Երեւանի փողոցներով ու մետրոյով քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների շրջայցից: «Պարզվեց, որ Երվանդ Զախարյանը եւ նրան ուղեկցող չինովնիկները ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն. նրանք դասվում են հասարակության ամենախոցելի խավին, քանի որ նրանցից ոչ ոք ձեռքը չտարավ գրպանը եւ 50 դրամանոց ժետոն չգնեց` մետրոպոլիտեն մտնելու համար», - նկատում է թղթակիցը` հավելելով. - «50 դրամները պարտաճանաչորեն վճարում են կաշառակեր չինովնիկներից ավելի լավ վիճակում գտնվող ուսանողները, թոշակառուները եւ հասարակության մյուս խավերի ներկայացուցիչները»:
Ռուբեն Մելոյան