«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Արամ Հարությունյանը իր առավելությունը մյուս թեկնածուների նկատմամբ համարում է այն, որ ինքը «որեւէ ճամբար չի փոխել», եւ վստահ է, որ «արդար ընտրությունների անցկացման դեպքում անպայման հաղթելու» է:
«Ես համոզված եմ, որ եթե առաջին փուլով չէ, երկրորդ փուլում կհայտնվեմ հաստատ», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը համոզմունք հայտնեց Հարությունյանը:
«Ես այսօր չեմ ուզում որեւէ մեկի քարոզով կամ հակաքարոզով զբաղվել», - շարունակեց նա. - «Իմ առավելություն մնացած թեկնածուներից, համենայն դեպս, նրանում է, որ ես որեւէ ճամբար չեմ փոխել»:
Արամ Հարությունյանը հնչեցրեց քարոզարշավի իր երեք կարգախոսները` «Ազգային համաձայնության ժամանակն է», «Հանուն հավերժ Հայաստանի» եւ «Ես կլինեմ ոչ միայն բոլորի, այլ նաեւ յուրաքանչյուրի նախագահը»:
Նրա խոսքերով, իր նախընտրական ծրագրում 2003 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ կատարվել են որոշակի փոփոխություններ:
Դրանցից է, օրինակ, Տնտեսական խորհրդարանի հիմնումը: Հարությունյանը պարզաբանեց, որ ներկայումս խորհրդարանում բավական մեծ թվով ներկայացված օլիգարխները զբաղված են հիմնականում սեփական շահերի լոբբինգով, եւ հենց նրանց համար էլ ինքը նախատեսում է ստեղծել Տնտեսական խորհրդարան:
«Ոչ թե դա կլինի ընտրությամբ», - շարունակեց նա, - «այլ նրանք կհայտնվեն այդ պառլամենտում ըստ իրենց մուծած հարկերի, սոցներդրումների եւ ընդհանրապես իրենց պետությանը տված օգուտի հաշվին: Մենք չենք անտեսում նաեւ փոքր-միջին բիզնեսի ներկայացուցիչներին. նրանք նույնպես իրենց միջից կընտրեն ներկայացուցիչներ, որոնք կհայտնվեն Տնտեսական պառլամենտում»:
Այդ Տնտեսական խորհրդարանի հարաբերությունները «պառլամենտի, կառավարության եւ նախագահի հետ» կկարգավորվեն օրենքով. - «Եվ այդ ժամանակ մենք համոզված ենք, որ իրոք ձեռնտու չի լինի թաքցնել հարկերը, որովհետեւ հակառակ դեպքում այդ մարդիկ որեւէ ազդեցություն չեն ունենա տնտեսական, ինչպես ասում են, փաթեթի, տնտեսական քաղաքականության, գործունեության վրա»:
Ռուբեն Մելոյան