Մատչելիության հղումներ

Ճշգրտվել է համանախագահների տարածաշրջան այցի ժամանակացույցը


Ճշգրտվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի գրաֆիկը. նրանք հունվարի 13-15-ը կլինեն Բաքվում, 15-18-ը` Երեւանում, 18-21-ը` Ստեփանակերտում, իսկ 21-22-ը` Թբիլիսիում:

Ինչպես APA գործակալությանը հայտնել են Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի գրասենյակից, հակամարտության կողմերը համանախագահներին իրենց վերապահումներն էին հայտնել այցի նախնական ժամկետների առնչությամբ, սակայն միջնորդները պնդել են, որ ժամանակացույցի փոփոխությունը հարմար չէ իրենց, եւ միայն որոշակի ճշգրտումներ են կատարել դրանում:

Երեկ կայացած ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ համանախագահների այցի շրջանառվող ժամկետները` հունվարի 13-14-ը, Հայաստանի համար «հարմար չեն»:

«Հիմա Բաքու կայցելեն, կվերադառնան իրենց երկրները, հետո կգան Հայաստան, կամ կգան Ղարաբաղ, կգնան... Չգիտեմ ինչ կանեն: Մեզ համար այդ թվականները իսկապես հարմար չեն», - հայտարարել էր Օսկանյանը` հավելելով. - «Մենք իրենց հետ կապի մեջ ենք: Կփորձենք կարգավորել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG