Չորեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունել է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ բացվող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան, դոկտոր Գեռտ Արենսի (Dr. Geert-Hinrich Ahrens) գլխավորած պատվիրակությանը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանը կարեւորել է «առաքելության իրականացումը Հայաստանի համար մեծ նշանակություն ներկայացնող ընտրություններում»:
Դեսպան Արենսը իր հերթին նշել է, որ գործունեություն ծավալելիս իրենք «փորձելու են առավելագույնս ապահովել թափանցելիությունը, ինչը լրացուցիչ վստահելիություն եւ օբյեկտիվություն է ապահովում իրենց գործունեությանն ու գնահատականներին»: Արենսը նաեւ ասել է, որ Հայաստան ժամանելու են 28 երկարաժամկետ դիտորդ, ինչպես նաեւ ակնկալվում է 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցություն ԵԱՀԿ անդամ երկրներից:
Դեսպան Արենսը մեծ փորձ ունի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունների առումով եւ ղեկավարել է դրանք Ուկրաինայում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում եւ Սերբիայում անցկացված տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ: