Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշը ժամանել է Իսրայել


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր ժամանել է Իսրայել, որտեղից սկսում է իր շրջագայությունը Մերձավոր Արեւելքում: Սա Բուշի առաջին այցն է Իսրայել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում:

Թել Ավիվում ԱՄՆ-ի նախագահին դիմավորել են Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը եւ նախագահ Շիմոն Պերեսը:

Բուշը հայտարարել է, թե Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ խաղաղության նոր հնարավորություն է տեսնում:

Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի նախագահի բանակցությունները Իսրայելի ղեկավարների հետ Երուսաղեմում, իսկ վաղը նա Հորդանան գետի արեւմտյան ափին կհանդիպի Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասի հետ:

Ջորջ Բուշը այցելելու է նաեւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից արաբական երկրներ` Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա:

Մերձավորարեւելյան երկրներում իր շրջագայությունը Միացյալ Նահանգների նախագահը կավարտի հունվարի 16-ին Եգիպտոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG