Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլլկա Կաներվան գարնանը այցելելու է Հարավային Կովկասի երկրներ:

Ֆինլանդիան, ինչպես նշել են այդ երկրի արտգործնախարարությունում, ձգտելու է իր նպաստը բերել «սառեցված» հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

APA գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ-ի գործող նախագահի պաշտոնում իր առաջին այցերը Իլլկա Կաներվան կատարելու է Ուկրաինա եւ Մոլդովա:

Հունվարի 10-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Կաներվան մանրամասնորեն շարադրելու է Ֆինլանդիայի առաջնահերթությունները` որպես կազմակերպության նախագահող երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG