Ռուսաստանը տեխնիկապես պատրաստ է 2020-ականների սկզբին տիեզերագնաց ուղարկել Մարս: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեւ Զելյոնին:
«Մարսի վրա տիեզերագնաց իջեցնելը իրական է Ռուսաստանի համար: Այդ խնդիրը կարող է լուծվել ինչպես տնտեսապես, այնպես էլ տեխնիկապես», - ասել է Զելյոնին «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:
Ըստ գիտնականի, եթե դեպի Մարս թռիչքի նախապատրաստումը սկսվի մոտ ապագայում, ռուսաստանցի տիեզերագնացը այդ մոլորակի վրա կարող է իջնել 2023-25 թվականներին:
Զելյոնին նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը դեպի Մարս նման ճամփորդությունը իրականություն դարձնելու համար ավելին է արել, քան որեւէ այլ երկիր, այդ թվում` Միացյալ Նահանգները: