Այսօր Սպիտակ տանը տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ջորջ Բուշն Աբդուլա Գյուլին կընդունի Մերձավոր Արեւելք մեկնելուց առաջ:
Ենթադրվում է, որ այսօրվա հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ պայքարը: Դեռ անցած տարեվերջին Սպիտակ տան խոսնակ Սքոթ Սթենցելը ասել էր, որ Բուշը եւ Գյուլը կանդրադառնան Աֆղանստանի, Իրաքի, Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցերին: ԱՄՆ-ը սատարում է Թուրքիայի անդամակցությանը Հին մայրցամաքի ամենախոշոր քաղաքական կառույցին:
Աբդուլա Գյուլն առաջին անգամ է Վաշինգտոն մեկնում անցյալ տարվա օգոստոսին Թուրքիայի նախագահ ընտրվելուց հետո: ԱՄՆ-ի համար Թուրքիայի աջակցությունն այսօր կարեւոր նշանակություն ունի, քանի որ նախագահ Բուշը ցանկանում է նոր լիցք հաղորդել Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացին:
Անցած ամիսներին թուրք - ամերիկյան հարաբերություններում տեղի է ունեցել էական տեղաշարժ՝ նոյեմբերին Բուշն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ, խոսելով Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) մասին, առաջին անգամ կիրառել է «ընդհանուր թշնամի» հասկացությունը:
Անցած տարեվերջին Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը չընդգրկվեց ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում: «Ֆրանսպրես»-ի մեկնաբան Ջիթենդրա Ջոշին նկատում է, որ բանաձեւի կողմնակիցները որոշել են հետաձգել քվեարկությունը ոչ միայն պաշտոնական Անկարայի, այլեւ Բուշի վարչակազմի գործադրած ճնշումների արդյունքում:
Արմեն Քոլոյան, Պրահա