Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ուրբաթ օրը, ամփոփելով 2007 թվականը, այն բնութագրեց ոլորտի համար «հաջող տարի». ապահովվել է 9,6 տոկոս տնտեսական աճ:
«Մեր հացահատիկի քանակը կրկնապատիկ է եղել նախորդ տարվա համեմատ` 450 հազար տոննա հացահատիկ է արտադրվել», - լրագրողներին հետ հանդիպմանը ասաց նախարարը` շարունակելով. - «Մենք այս տարի մոտ 144 հազար տոննա խաղող ենք մթերել: Խաղողի մթերումներից գյուղացին ստացել է 70 միլիոն դոլար ուղղակի փող` կշեռքի վրա: 55 հազար տոննա բանջարեղեն է մթերվել»:
Դավիթ Լոքյանը կարեւոր համարեց այն, որ կիրարկվել է սուբսիդավորման գործընթացը. - «Գյուղացուն ասում ենք` մշակիր քո հողը, պետությունը քեզ փող է տալիս անվերադարձ: Առաջին փորձը արվեց 15 գյուղերում, 2008-ի համար արդեն մենք ծրագրավորել ենք շուրջ 300 գյուղերի սուբսիդավորում»:
2007-ին ավելացել է նաեւ մսի, կաթի եւ ձվի արտադրությունը: Սակայն գարնանային ցրտահարումները վնասեցին պտղատու մշակաբույսերին, ինչի հետեւանքով պտղի արտադրությունը կրճատվել է 10,1 տոկոսով:
Կլիմայական փոփոխությունները, նախարարի խոսքերով, ստիպում են փոփոխություններ մտցնել գյուղատնտեսական քաղաքականության մեջ:
«Այս տարի հարթավայրում մոտավորապես 90 տոկոսով ծիրանը ցրտահարվել էր, բայց կային առանձնյակներ, որոնք այդ նույն տեղում շատ լավ բերք տվեցին. ենթադրենք 100 ծառից մեկը: Պատճառը այն է, որ գենետիկորեն տվյալ ծառը ունի որոշակի մոդիֆիկացիոն փոփոխության արդյունք», - ասաց նախարարը: - «Իրենք վերցրել են դա, սկսել են սերունդներ ստանալ, տնկարաններում աճեցնել [բնական պայմաններում, առանց արհեստական միջամտության դիմելու, ցրտադիմացկուն ծիրան գտնելու նպատակով]: Որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ծիրանի նույն սորտը, բայց ունենանք գոնե երկու աստիճանով ցրտին ավելի դիմացկուն բույս»:
«Նաեւ չպիտի վախենանք, որ Արարատյան դաշտավայրը դառնում է ծիրանի համար ոչ բարենպաստ տարածք», - ասաց Լոքյանը: - «Դա պիտի տեղափոխվի Կոտայք, պիտի տեղափոխվի Արագածոտն, նույնիսկ Գեղարքունիք, Լոռի պիտի գնա»:
«Այս երկրի բեռը իր ուսերին տանում է գյուղի մարդը, գյուղացին», - ասուլիսի վերջում ասաց Դավիթ Լոքյանը: - «Ես կցանկանամ, որ 2008 թվականը այդ մարդկանց համար լինի պետության կողմից լուրջ աջակցության տարի»:
Շաքե Ավոյան