Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն. «Հարցումը նպատակ չունի որեւէ կերպ ազդել ընտրության վրա»


Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը այսօր տարածած հայտարարությամբ իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ազգային ուսումնասիրության» հետ կապված «որոշ լրատվամիջոցների թերի մեկնաբանությունների վերաբերյալ»` նշելով, որ հասարակական կարծիքի այդ հարցումը «նպատակ չունի որեւէ կերպ ազդել ընտրության վրա կամ կանխորոշել վերջինիս արդյունքները»:

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) կողմից 2006 թվականին պատվիրված Հայաստանի ազգային ուսումնասիրությունը Հայաստանում իրականացվում է Baltic Surveys Ltd./Gallup կազմակերպության կողմից (տեղակայված Վիլնյուսում) Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի աջակցությամբ: Սովորաբար ընդունված է նման հարցումներն իրականացնելիս համագործակցել տեղական կազմակերպությունների հետ», - պարզաբանում է հայտարարությունը: - «Ընդհանուր առմամբ` 2006 թվականի մայիսից իրականացվել են յոթ եռամսյա հարցումներ: Ամենավերջին հարցումը անցկացվել է 2007 թբականի դեկտեմբերի սկզբին: Ութերորդ եւ վերջին հարցումը նախատեսված է անցկացնել 2008 թվականի հունվարի կեսին: Baltic Surveys Ltd. / Gallup կազմակերպությունը նաեւ ծրագրում է 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրության ժամանակ իրականացնել ելքի ուսումնասիրություն`exit pol»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարում է, որ «ո’չ ԱՄՆ-ի կառավարությունը, ո’չ Միջազգային հանրապետական ինստիտուտը եւ ո’չ էլ Baltic Surveys Ltd. / Gallup կազմակերպությունը չեն սատարում որեւէ կուսակցության կամ թեկնածուի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG