Հյուրանոցային մագնատ Ուիլյամ Բարոն Հիլթոնը իր կարողության հիմնական մասը` 2,3 միլիարդ դոլար, հատկացնելու է բարեգործությանը:
Ինչպես երեկ տեղեկացրել են 80-ամյա մեծահարուստի ներկայացուցիչները, Հիլթոնը այդ գումարը կտակել է «Քոնրադ Ն. Հիլթոն» բարեգործական հիմնադրամին, որը 1944 թվականին ստեղծել է նրա հայրը:
CNN-ի վկայությամբ, Հիլթոնը խոստացել է 1,2 միլիարդ դոլարը հատկացնել անմիջապես, իսկ 1,1 միլիարդը հիմնադրամին կփոխանցվի նրա մահից հետո:
«Քոնրադ Ն. Հիլթոն» հիմնադրամը ավելի քան 560 միլիոն դոլար է տրամադրել մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը, այդ թվում` հոգեկան հիվանդներին ապաստանով ապահովելու, թմրամոլության դեմ պայքարի: